Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք պետք է սոցցանցերն օգտագործելով հասանելիությունը տարածենք, և տարածականության մեջ օրեցօր նոր աստիճաններ նվաճենք.Շահան Գանտահարյան

Մենք պետք է սոցցանցերն օգտագործելով հասանելիությունը տարածենք, և 
տարածականության մեջ օրեցօր նոր աստիճաններ նվաճենք.Շահան Գանտահարյան

ԲԵՅՐՈՒԹ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը ընթերցողների քանակի աճի հաշվին վերածվել է համահայկական թերթի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեյրութում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ օրաթերթն օրական  2500 տպաքանակով սպառվում է: «Միջազգային ասպարեզում կա սուր ճգնաժամ դասական տպագիր մամուլի,  և այդ պատճառով այսօր բազմաթիվ  թերթեր արդեն փակված են, մյուսներում կրճատումներ կան. Այնուամենայնիվ, տպագիր թերթը շարունակում է իր որոշակի առաքելությունը»,-ասաց Գանտահարյանը՝ հավելելով, որ  տպագրին առընթեր թերթն ունի  նաև էլեկտրոնային հրատարակությունը, իսկ «Ազդակ»-ի կայքը, սոցցանցերում լայն տարածում ունեցող  էջերը առավել հասանելիություն են հաղորդում օրաթերթին:

 Նա նշեց, որ այսօր լրատվամիջոց հասկացողությունը հիմնովին շրջված է, և մարդ անհատը, օգտատերն արդեն ինքը լրատվամիջոց է: «Այս հեղափոխված լրատվադաշտի օրինաչափության մեջ  տպագիր մամուլն  ունենք, բայց մենք պետք է սոցցանցերն օգտագործելով հասանելիությունը տարածենք, և տարածականության մեջ օրեցօր նոր աստիճաններ նվաճենք»,-նշեց օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Շահան Գանտահարյանը չհերքեց, օրաթերթը ֆինանսական խնդիրներ ևս ունի, և օրաթերթի հիմնական ֆինանսական աղբյուրը ոչ միայն թերթի վաճառքն է, այլև նվիրատվությունը, գովազդը, և քանի որ «Ազդակը» ՀՅԴ Դաշնակցության պաշտոնաթերթն է Լիբանանում, կենտրոնական կոմիտեն ևս հոգատարություն է դրսևորում պարբերականի նկատմամբ:

Օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով՝ թերթի խմբագրությունը 44 հոգուց է բաղկացած, ովքեր բազմաոլորտ աշխատանքներ են իրականացնում: «Ամբողջը հավաքական աշխատանքի արդյունք է, որովհետև մեկ բաժինն առանց մյուսի չի կարողանա իրականացնել այն հսկա գործը, որ ժամացույցին համընթաց կատարվում է. և թերթը ամեն օր լույս բերելու և թերթի հրատարակումներին առընթեր քննարկումներ կազմակերպելու , մանկապատանեկան հավելված հրատարակելու, թվայնացնելու, արխիվային աշխատանքներ կատարելու, հնատիպ հրատարակությունների թվայնացման առումով»,-ընդգծեց Շահան Գանտահարյանը՝ հավաստիացնելով, որ բոլորը միասին  համալիր և բազմաբնույթ աշխատանքի արդյունք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]