Բակո Սահակյանն ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ Ժակ Ռեմիյեին
16:55, 6 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ, Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից մեկը՝ երախտագիտություն հայտնելով Ժակ Ռեմիյեին երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում