Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի նկարիչների մոտ մարում է թեմատիկ աշխատանքներ անելու ձգտումը. ՀՆՄ նախագահ

Հայաստանի նկարիչների մոտ մարում է  թեմատիկ աշխատանքներ անելու ձգտումը. 
ՀՆՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան» խորագրով հանրապետական ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված կտավների մի մասը թեմատիկ առումով չէր վերաբերում մայրաքաղաքին: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունում ներկայացված են մոտ 100 աշխատանքներ, որոնց մեծ մասը գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ են: Ցուցադրված են նաև մոտ 20 քանդակ: 

«Ցուցահանդեսը շատ թեմատիկ չէ: Ոչ բոլոր աշխատանքներն են Երևանի մասին կամ քաղաքային թեմայով: Մենք Երևանի 2800 ամյակին ենք նվիրում այս ցուցահանդեսը: Եթե նման ցուցադրություն լիներ մոտ 40 տարի առաջ, ապա կտեսնեինք հիմնականում թեմատիկ աշխատանքներ, որովհետև Մշակույթի նախարարությունը կհայտարարեր մրցույթ նախնական էսքիզների վրա, կկնքվեին պայմանագրեր, և նկարիչները կստեղծեին առնվազն 50-60 թեմատիկ աշխատանք՝ հատուկ ցուցահանդեսում ցուցադրելու համար: Իսկ այսօր հեղինակներն իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց աշխատանքները տեղ գտնեն այս ցուցահանդեսում»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: 

Կարեն Աղամյանը մտահոգություն հայտնեց, որ եթե ամբողջ աշխարհում ընդունված է թեմատիկ աշխատանքները պատվիրել, պայմանագիր կնքել, մուծել ավանս, հետո վճարել հեղինակին՝ այդպիսով պահպանելով ձգտումը թեմատիկ աշխատանքներ ստեղծելու համար, ապա այս պահին Հայաստանում այդ ձգտումը չկա: Մարում է նաև այն էնտուզիազմը, որն ունեին նկարիչները թեմատիկ աշխատանքներ ստեղծելու: 

Հուլիսի 4-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նաև մեկ այլ ցուցադրություն՝ բնապահպանական թեմայով, որը ևս նվիրված է մայրաքաղաք Երևանի 2800 ամյակին: Ցուցադրությունները բաց են այցելուների համար տասը օր:

Միլենա Մկրտչյան






Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]