Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինտեգրման խնդիր չունեն. «Աթուր» ասորիների միության ներկայացուցիչ

Ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինտեգրման խնդիր չունեն. «Աթուր» 
ասորիների միության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աթուր» ասորիների միության ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևի կարծիքով՝ Հայաստանում ազգային փոքրամասնություններն ինտեգրվելու հարց չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում սակայն նա կարևորեց ազգային փոքրամասնությունների հստակ սահմանում ունենալու անհրաժեշտությունը:

«Նախորդ տարի բոլոր կուսակցությունների նախնական ծրագրերում արված էր «ազգային փոքրամասնությունների ինտեգրման խնդիր» ձևակերպումը: Սակայն ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինտեգրման խնդիր չունեն: Բոլորն ունեն իրենց տները, հողատարածքները, աշխատանքը: Դրա փոխարեն՝ընտրական նոր օրենսգրքում մեր ներգրավվածության հարցն այնքան էլ հասկանալի չէ՝ դեռ առանց ազգային փոքրամասնությունների մասին առանձին օրենք ունենալու»,-ասաց Խոսրոևը:

Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է ինչ-որ կերպ կարողանալ հիմնավորել ազգային փոքրամասնություն լինելը: Չկա հստակ սահմանում: «Որևէ անձնագրում նշված չէ ազգային փոքրամասնությանը պատկանելիությունը:  Ինձ մոտ հարց է առաջանում՝ ընտրական օրենսգրքով ընտրատարածք մտնելու եմ որպես ազգային փոքրամասնությու՞ն, թե՞ որպես ՀՀ քաղաքացի: Շատ խճճված է»,-ասաց Խոսրոևն ու հավելեց՝  իսկ դրա հիմնական պատճառն օրենքի պակասն է:

Հայաստանում մշակվել և դեռ մարտ ամսին հանրությանն է ներկայացվել ազգային փոքրամասնություններին վերաբերող առանձին համապարփակ օրենքի նախագիծ՝ «Ազգային փոքրամասնությունների մասին»: Օրենքը դեռ չի ընդունվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]