Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին

Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի 
արտգործնախարարների հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համանախագահն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի զգայունությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս խուսափում են այս թեմայով որևէ հրապարակային հայտարարություններից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրվող հանդիպման արդյունքներով: Մենք ակնկալում ենք, որ դրա ժամկետներն առաջիկայում կհրապարակվեն»,- ասել է Պոպովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]