Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ ընդունեց Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ ընդունեց Սիրիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնեւում կայացած նստաշրջանում ընդունել Է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձեւը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաեւ Կուբայի, Չինաստանի, Իրաքի եւ մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը: Փաստաթղթի՝ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն ստացել ձայների մեծամասնություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւում, մասնավորապես, ասված Է, որ Սիրիայի կառավարության կողմից կռվում են ահաբեկիչներ: Այն դատապարտում Է մարդու իրավունքների խախտումները, որոնք կատարում են բոլոր կողմերը: Դրա հետ մեկտեղ տեքստում հատկապես ընդգծված են մարդու իրավունքների «սիստեմատիկ, համատարած եւ կոպիտ խախտումները Սիրիայի իշխանությունների եւ նրանց հետ կապված աշխարհազորային կազմավորումների» կողմից, «ներառյալ օտարերկրացի ահաբեկիչ-զինյալները եւ արտասահմանյան կազմակերպությունները, որոնք կռվում են Սիրիայի իշխանությունների կողմից»:

Ասվում Է նաեւ «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի շարունակվող կիրառման» եւ նրանց կողմից «քաղաքացիական բնակչության սովահարության եւ պաշարման» դատապարտման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]