Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեմ են ԱԺ-ում իրենց պատգամավորների համամասնական փակ ցուցակով ընտրվելուն

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեմ են ԱԺ-ում իրենց 
պատգամավորների համամասնական փակ ցուցակով ընտրվելուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանի կարծիքով՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում պետք է ընտրվեն համամասնական բաց ցուցակով: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի փաստմամբ, փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի, այն հասանելի է բոլորին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նման կարծիք հայտնեցին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք առաջարկում ենք, որ անկախ 101 պատգամավորի համար սահմանված ընտրակարգից, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների 4 պատգամավորների համար լինի համամասնական, բայց բաց ցուցակ: Հետևաբար, ժողովուրդն ընտրելու իրավունք ունենա: Փակ ցուցակի դեպքում ժողովուրդը, փաստորեն, չի ընտրում կուսակցությունը»,-ասաց Իրինա Գասպարյանը:

Նրա կարծիքով՝ նախորդ տարի ընտրված պատգամավորն իրենց ընտրած ներկայացուցիչը չէ: Ժողովուրդը պետք է որոշի՝ ում տալ ձայնը: Գասպարյանը նշեց, որ մի քանի օր առաջ այդ խնդրով հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի հավաստմամբ, փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի: Այն հասանելի է բոլորին կուսակցության գրանցման պահից: «Բոլորը գիտեն, թե ովքեր են այդ կուսակցությունում: Քվոտաներն ապահովում են, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր ավելի մրցունակ են, ներկայացվեն ԱԺ-ում»,-նշեց նա:

Գրիգորյանը հավելեց նաև, որ տարբերակված մոտեցում չկա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Նրա կարծիքով՝ բարձրացված շատ հարցեր կարող են լուծվել կուսակցությունների հետ համագործակցության արդյունքում: «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են փորձել այնպես անել, որ ներկայացվեն այն անձինք, ում իրենք հարմար են գտնում: Արդար ընտրությունների դեպքում կուսակցությունների միակ ռեսուրսը, որով իրենք դիմում են ԱԺ մանդատ ստանալու, որակյալ թեկնածուներն են: Եթե թեկնածուն ընդունելի չէ ազգային փոքրամասնության համար, չի ընտրվի այդ կուսակցությունից»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]