1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի նախագահը պարգևատրել է դպրոցականների օլիմպիադայում մրցանակային տեղ գրաված աշակերտներին

Արցախի նախագահը պարգևատրել է դպրոցականների օլիմպիադայում մրցանակային տեղ գրաված աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 6-ին տեղի է ունեցել  2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

«Մենք հպարտության զգացում ենք ապրում՝ ամեն անգամ տեսնելով այսպիսի համեստ, պարկեշտ եւ խելացի երիտասարդների, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի ապագան, լինելու են նրա պաշտպանները, զարգացնելու եւ զորացնելու են մեր անկախ պետականությունը»,- նշել է իր խոսքում Նախագահ Սահակյանը:

Բակո Սահակյանը կարեւորել է մեր դպրոցականների հաջողություններն ու ձեռքբերումները՝ անհրաժեշտ համարելով շարունակել մշտապես կատարելագործել, խորացնել ու ընդլայնել գիտելիքները, ձգտել հասնել նորանոր բարձունքների, երբեւիցե չընկճվել բարդությունների եւ դժվարությունների առջեւ:

«Մեր ժողովրդի մտավոր ներուժը ամենամեծ հարստությունն է, որը ժամանակին բացահայտելու, կատարելագործելու եւ ճիշտ օգտագործելու դեպքում կբացի անսպառ հնարավորություններ մեր հայրենիքի հետագա զարգացման համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]