Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արցախ» ֆուտբոլային ակումբը մի շարք նորեկներ ունի  

«Արցախ» ֆուտբոլային ակումբը մի շարք նորեկներ ունի

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մասնակից «Արցախ» ֆուտբոլային ակումբը մի քանի նորեկ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախը» պայմանագրեր է ստորագրել 3 հեռանկարային ֆուտբոլիստների ` Հովհաննես Նազարյանի, Արթուր Ստեփանյանի և Դավիթ Գրիգորյանի հետ:
Հովհաննես Նազարյանը Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, «Արցախ» է տեղափոխվում «Փյունիկից»: Նա հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում:
Արթուր Ստեփանյանը 18 տարեկան է, Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականի թեկնածու է, «Արցախ» է տեղափոխվում «Արարատից»: Նա հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում:
Դարպասապահ Դավիթ Գրիգորյանը 17 տարեկան է, Հայաստանի պատանեկան հավաքականների թեկնածու: «Արցախ» է տեղափոխվում «Արարատ Արմենիայի» մարզադպրոցից:

«Արցախը» պայմանագիր է ստորագրել նաև ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի հետ: Ֆուտբոլիստը 22 տարեկան է, «Արցախ» է տեղափոխվել «Դնեպր Չերկասսի» ակումբից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]