1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան:  Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:

Միջազգային օրն այսօր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, կազմակերպվում են տարբեր մրցույթներ:  Միջազգային օրն իր հետ բերել է  նաեւ հետաքրքիր արդյունքներ: Օրինակ, բավական երկար համբույր գրանցվեց 2005 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվեց 31 ժամ 30 րոպե: Այնուհետեւ,  2009 թ. Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ գրանցեցին՝ համբուրվելով 32 ժամ: Էկկաչայ եւ Լակսանա Տիրանարատներն էլ 2013թ. համբուրվել են 58 ժամ 35 րոպե եւ 58 վայրկյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]