1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ

Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թովմասյանը վստահեցրեց. օրակարգում նման հարց չկա: «Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,-պարզաբանեց նա:

Թովմասյանի խոսքով՝ դատարաններում դատավորներ կան, ովքեր նշանակված են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից, և պաշտոնավարում են, սակայն  երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այդ դատավորները պիտի փոխվեն:

«Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է և ինքը քաղաքական իշխանության փոփոխության հետ չի փոխվում: Եթե պիտի փոխվի, ապա ինքը անկախ չի, եթե ամեն անգամ տվյալ պահի քաղաքական իշխանությունը պիտի որոշի, ապա դատական իշխանությունը անկախ չի:Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են հստակ հիմքեր»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]