Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. «Մրջյուն-մարդը և Կրետը» ու ևս 3 նոր ֆիլմ կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Մրջյուն-մարդը և Կրետը» ու ևս 3 նոր ֆիլմ կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հուլիսի 5-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմ:

«Մրջյուն-մարդը և Կրետը»

Սքոթ Լենգը, ով հայտնի նաև որպես Մրջյուն-մարդ, արժանանում է Վրիժառուների խմբին միանալու պատվին: Սակայն դստեր կողքին լինելու ցանկությունը ստիպում է մնալ հարազատ Սան-Ֆրանցիսկոյում: Երբ Հենք Փիմը կանչում է Սքոթին միանալու նոր վտանգավոր առաքելությանը, Մրջյուն-մարդը միավորվում է Կրետի հետ աշխարհը փրկելու համար:

Ռեժիսոր՝ Փեյթոն Ռիդ, դերերում՝ Էվանջելինա Լիլլի, Փոլ Ռադ, Մայքլ Դուգլաս և այլք:

«Անտեսանելին»

Կույր Սոֆիան անկախ իր կամքից ներկա է լինում վտանգավոր հանցագործի դստեր սպանությանը: Չնայած նրան, որ Սոֆիան զուրկ է տեսնելու հնարավորությունից, նա այնքան էլ անպաշտպան չէ, որքան թվում է մաֆիայի ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:

Ռեժիսոր՝ Էնթոնի Բիրն, դերերում՝ Նատալի Դորմեր, Էմիլի Ռատակովսկի, Էդ Սքրեյն և այլք:

«Փորձիր հասնել»

Հաջողակ բիզնեսմենը պատրաստ է դիմել ցանկացած քայլի՝ կանանց սիրտը գրավելու համար: Սակայն, մի օր նա ինքն է հայտվում անելանելի իրավիճակում:

Ռեժիսոր՝ Ֆրանկ Դյուբոսկ, դերերում՝Ֆրանկ Դյուբոսկ, Ալեքսանդրա Լամի, Ժերար Դարմոն և այլք:

«Հրաժեշտ չենք տալու»

1941 թ. հոկտեմբեր: Գերմանական բազմահազարանոց զորքը հարձակվում է Կալինին քաղաքի (ներկայում՝ Տվեր) վրա: Ինչպե՞ս կանգնեցնել թշնամուն առանց զենքի և զորքի: Քաղաքում ընդամենը երկու հազար մարդ է մնացել, բայց դիվերսանտները պատրաստ են ամեն գնով կանգնեցնել թշնամում:

Ռեժիսոր՝ Պավել Դրոզդով, դերերում՝ Անդրեյ Մերզլիկին, Ալենա Չեխովա, Արթուր Վախա և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]