Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի Սահմանադրական դատարանի դատավոր թափուր պաշտոնը

Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի Սահմանադրական դատարանի 
դատավոր թափուր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հույս ունի, որ աշնանը կհամալրվի ՍԴ դատավոր թափուր պաշտոնը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թովմասյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը դատարանի դատավորի թեկնածուների ընտրության, առաջադրման հարցում որևէ մասնակցություն չունի:

«Մեխանիզմը, որն ընտրված է, կարծում եմ, միջազգային պրակտիկայի առումով էլ հաջողված  տարբերակներից մեկն է,  երբ իշխանության երեք ճյուղերը որոշակիորեն մասնակցություն են ունենում՝ դա դատավորների ընդհանուր ժողովն է, որը թեկնածու է ընտրում, երկրորդը հանրապետության նախագահն է և երրորդը՝ կառավարությունը: Ես ամենաշահագրգռվածն եմ մեկ օր առաջ ունենալ նոր դատավորներ, ովքեր նոր շունչ կհաղորդեն դատարանին և ծանրաբեռնվածությունն էլ որոշակիորեն կթեթևանա»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]