Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինկոմիսարիատների թվի կրճատման արդյունքում գործազուրկների թվի ավելացում չի լինի. ՊՆ խոսնակ

Զինկոմիսարիատների թվի կրճատման արդյունքում գործազուրկների թվի ավելացում չի 
լինի. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա: Իրենց հաստիքը կորցրած անձանց առաջարկվելու են այլ տարբերակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Ներկայում խնդրի լուծման առաջնային փուլն է: Մարդուն չեն կրճատելու ու թողնեն գործազուրկ: Լինելու է օպտիմալացում: Եթե մարդը մեկ վայրում կորցնելու է իր հաստիքը, իրեն առաջարկվելու է այլ լուծում՝ միավորված զինկոմ շրջաններում, մոտակա զորամասի շրջանակում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե  հեռու համայնքներում աշխատելը ձեռնտու չլինի, առաջարկվելու է աշխատանք նաև մեծ բնակավայրերում զինկոմիսարիատի ապահովման կետերում: Ուղղակի կրճատումներ չեն լինելու, որոշ հաստիքներ  վերանայվելու են: «Մարդիկ մեծ մասամբ չեն տուժելու: Գործազուրկների թիվն այս գործընթացի շրջանակում չի ավելանալու»,-վստահեցրեց ՊՆ խոսնակը:

Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում,դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանում այն պաշտոններում, որտեղ այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]