1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ կայունացման և զարգացման երաշխիքը սահմանադրականության ապահովումն է

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ կայունացման և զարգացման երաշխիքը 
սահմանադրականության ապահովումն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության և պետական խորհրդանիշներին նվիրված տոնը  մարմնավորում և ամփոփում է հայրենիքի անկախությունն ու ազատությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանում  ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այս մասին ասաց  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: 

Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը մեր ժողովրդի անկախ պետականության համար պայքարի յուրօրինակ արձանագրումն  է: «Սահմանադրությունն է պատասխանում այն հարցին, թե տվյալ երկրի ժողովուրդը ինչպիսի պետություն է ուզում ունենալ և ինչպիսի արժեքներով է ուզում ապրել: Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի վայելի սահմանադրական նորմերով ապրելու բոլոր առավելությունները, վայելի մարդու իրավունքների, ազատությունների այն լայն դաշտը, որ ինքներս  ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ»,-ասաց նա:

Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ  մեր պետականության կայացման ցանկացած իրավիճակում սահմանադրականության ապահովումն է երաշխիքը կայունացման և զարգացման: «Ոչ ոք, ոչ մի նպատակ և արժեք չի կարող վեր լինել սահմանադրականության պահպանումից: Սահմանադրության և պետական խորհրդանիշների, դրոշի, զինանշանի և օրհներգի նկատմամբ ունեցած վերաբերմունքը կարծում եմ ուղիղ համեմատական է հայրենիքի նկատմամբ տածած սիրուն և նվիրումին, ուստի յուրաքանչյուր խնդիրն է արժևորել մեր պետականությունը, մեր սահմանադրությունը, մեր դրոշը, օրհներգն ո զինանշանը»,-ընդգծեց Թովմասյանը, վստահեցնելով, որ հուլիսի 5-ը պետականության գնահատման և արժևորման, պետականության նկատմամբ հարգանքի արմատավորման ազգային ինքնության օր է նաև:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]