1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է. Արմեն Սարգսյան

Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորությամբ Հայաստանում ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ իրականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանում  ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ  օրենքով  ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը: «Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը  կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և միաժամանակ օրենքով պաշտպանված քաղաքացին է»,-իր ելույթում նշեց նախագահը:

Նա ընդգծեց, որ սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել,  ոչ միայն ինքնիշխան, զարգացող և ժողովրդավարության ուղին ընտրած  աներկբա գոյության փաստը, այլ նաև միջազգային ասպարեզում նրա ինքնատիպ և բարձ վարկանիշի առկայությունը: «Այդ վարկանիշի բարձրացումը մեր բոլորի իրավունքը և պարտականությունն է: Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրը իր ներսում այդ արժեքների կրողը լինի»,-ասաց Արմեն Սարգսյանը, հավելելով, որ Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, գծում այն  իրավական դաշտը, որին ենթակա  են նաև մեր բարոյական արժեքները: «Պետք է մտածել և գործել ի շահ երկրի , օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել սահմանադրությունը ու այդժամ երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին ավելի վստահ, երկրի իշխանությունը ավելի պատասխանատու և ավելի վստահելի : Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ,  քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստան»,-վստահեցրեց նախագահ Սարգսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]