Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` սպաների բնակարանային խնդիրը երկրի 
ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու: Հարցը քննարկվում է Կառավարությունում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Կանխատեսելի եմ համարում զորացրված կամ զորացրվող սպաների անհանգստությունը բնակարանների հետ կապված: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է շուրջ 1 տարի՝ սկսած այն պահից, երբ ՊՆ-ում սկսեց քննարկվել հիպոթեքով նոր սպաներին բնակարան հատկացնելու հարցը: Հարցը գտնվում է պաշտպանության նախարարի և նրա զեկույցից հետո՝ արդեն ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Իմ ունեցած նախնական տեղեկության համաձայն՝ ի սկզբանե առաջարկված մոդելը, որով մատչելի հիպոթեքային վարկերից բացի այլ լուծում չէր առաջարկվում, այդպես չի մնալու: Գտնվելու են այլ լուծումներ»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ քանի որ հարցը ներկայում քննվում է Կառավարությունում, հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն լուծման ձևերը:

Նա վստահեցրեց՝ առաջիկայում կունենանք միջանկյալ լուծում: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում: Հովհաննիսյանը նշեց՝ չի կարծում, որ լուծման գործընթացը տարիներ կտևի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]