Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լրատվամիջոցներում հերքելու վերաբերյալ դատական պրոցեսը պետք է անցկացվի սեղմ ժամկետներում. ԸՕ փոփոխությունների քննարկում

Լրատվամիջոցներում հերքելու վերաբերյալ դատական պրոցեսը պետք է անցկացվի սեղմ 
ժամկետներում. ԸՕ փոփոխությունների քննարկում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում առաջարկ է հնչել հերքման դատական գործընթացի ժամկետներում փոփոխություն մտցնելու մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցի շուրջ քննարկման ժամանակ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկվում է լրատվամիջոցում հերքման դատական պրոցեսը սեղմ ժամկետում անցկացնել: 

«Քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցում որևէ թեկնածուի վերաբերյալ հայտնվում է այնպիսի տեղեկատվություն, որը հերքելու անհրաժեշտություն կա: Թեկնածուն դիմում է լրատվամիջոցին հերքելու, սակայն վերջինս չի հերքում: Օրենքով, հաջորդ փուլը դատական գործընթացն է: Դատարանը մինչև վարույթ է ընդունում, մինչև երկու շաբաթ հետո նիստ է հրավիրում, մի քանի ամիս հետո էլ որոշում է կայացնում, ստացվում է՝ այդ ժամանակ արդեն քարոզարշավն էլ, ընտրություններ  էլ ավարտված են լինում»,-ասաց Դանիել Իոաննիսյանը: 

Առաջարկվում է այնպիսի մեխանիզմ սահմանել, որ հերքման մասով դատական գործընթացն արվի սեղմ ժամկետներում՝ մինչ քարոզարշավի ավարտը: Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ հերքման հիմքերն օրենքով կան, խոսքը բացառապես դատական գործընթացի ժամկետների հարցն է: 

«Եթե քարոզարշավի ընթացքում հերքման պրոցեսը չի ապահովվում, ապա ռիսկ կա, որ  լրատվամիջոցմերն ինչ ասես կհրապարակեն, միևնույն է՝ դատական գործընթացը երկար է տևում: Չի բացառվում, որ մինչև դատական որոշումը լինի, այդ լրատվամիջոցն էլ փակված լինի: Հետևաբար, զուտ ժամկետները քննարկելու անհրաժեշտություն կա»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]