Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում

ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի 
իրականացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցեն Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում՝ պահանջներին ավելի համապատասխան լինելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել էր Հայաստանին աջակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հարցում: Դեսպան Միլսն ասաց, որ այս կապակցությամբ թարմ լուրեր չունի:

«Հազարամյակների մարտահրավերներ» -ի ծրագրերն իրականացնելիս անհրաժեշտ է, որպեսզի երկիրը համապատասխանի կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետ կապված որոշ չափանիշների: Մենք կաշխատենք ձեր Կառավարության հետ, որպեսզի աջակցենք այդ»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ դրանք այն փոփոխություններն են, որ Հայաստանի ժողովուրդը, Կառավարությունը ցանկանում է իրականացնել և որոնք անհրաժեշտ են երկրին:

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]