Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռիչարդ Միլսը Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան ներդրումների հոսք է ակնկալում

Ռիչարդ Միլսը  Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան  ներդրումների հոսք է 
ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր  դեսպան Ռիչարդ Միլսը դեպի Հայաստան  ներդրումների հոսք ու առևտրաշրջանառության աճ է ակնկալում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ  և  երկրում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված,   ԱՄՆ-ից  ներդրումների ավելացման հնարավորություններին անդրադառնալով,  Միլսը վստահեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ բացված այս նոր էջը  ամերիկյան ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի՝ լինեն դրանք սփյուռքահ, թե ամերիկացի գործարարներ:

«Անցյալ շաբաթ  ես Վաշինգտոնում էի՝ Սմիթսոնյան ժողովրդական կենցաղի փառատոնին, որտեղ Հայաստանն էլ էր ներկայացված: Թե Ամերիկայի սփյուռքից, թե այլ գործարարներից բազմաթիվ անգամներ լսեցի, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, եթե Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ լինի իր հանձնառություններին՝ արդարացի հասարակություն ձևավորելու, հավասար պայմաններ ստեղծելու և կոռուպցիան վերացնելու ուղղություններով, ապա շատ ավելի մեծ հետաքրքրվածություն կլինի այստեղ ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց Միլսը:

Նա ընդգծեց, որ ամերիկյան գործարարներին հետաքրքրում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները: Միլսը վստահեցրեց, որ Միացյալ  Նահանգների հետ  առևտրի  և ներդրումների աճ պետք է ակնկալել:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]