Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացվեց «Արմենպրես»-ի նախկին թղթակցի լուսանկարը

«Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» խորագրով լուսանկարչական 
ցուցահանդեսին ներկայացվեց «Արմենպրես»-ի նախկին թղթակցի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի մայրաքաղաքները. Աստանայից Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որի բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն առանձնացրեց «Արմենպրես» գործակալության նախկին թղթակից Դավիթ Հակոբյանի կողմից արված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը:

«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ դեսպանը նշեց, որ ներկայացված 100 լուսանկարների մեջ այն  իր ուրույն տեղն ունի: «Մի շատ հայտնի լուսանկար կա, որն արել է երիտասարդ, տաղանդավոր հայազգի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը, որի համար  ստացել է մի քանի պարգև: Մենք մեկ այլ շնորհավորանք էլ ենք նախապատրաստել լուսանկարչի համար:  Ցավոք սրտի, նա հիմա ներկա չէ, բայց բարեբախտաբար, գտնվում է Աստանայում»,-ասաց Ուրազաևը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը խոսելով լուսանկարի մասին, ասաց, որ այն «Արմենպրես»-ի ֆոտոդպրոցի ամենապայծառ սաներից մեկի՝ Դավիթ Հակոբյանի պատկերած նկարն է: «Խորհրդանշանական է, որ այսօր Դավիթը Աստանայում է և առիթ ունի այնտեղ ներկայացնելու իր լուսանկարչական արվեստը»,-հավելեց գործակալության տնօրենը:

Դավիթ Հակոբյանը Ղազախստանի նախագահին լուսանկարել է 2017թ.-ի հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]