1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաք է հռչակվել
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի հանդիսավոր բացման արա­րողությունը և մեկնարկի միջոցառումները տեղի կունենան հուլիսի 7-ին և 8-ին։               
Բացման ծրագ­րի շրջանակում կանցկացվեն «Զանգեր» հուշար­ձանի, սրճա­րան-գրադարանի, Սերո Խանզադյանի թանգարանի բա­ցման,  «ԱՊՀ մշակութա­յին մայրաքաղաք» տիտղոսի հանդիսավոր փոխանցման արարողություններըհանդիպում ԱՊՀ գրողների հետ, Երևանի ջազ նվագախմբի համերգը, իսկ ԱՊՀ սիմֆոնիկ նվագա­խմբի համերգը կնշանավորվի Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած «Գորի­ս 2018. ԱՊՀ մշակութային մայրա­քաղաք» հիմնի առաջին կատարմամբ
Կանցկաց­վեն «Թթի», «Գորիսի օր» և ԱՊՀ երկրների «Դի-ջեյ Ֆեսթ» («DJ fest») փառատոները, «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվես­տի, արհեստագործության և ձեռար­­վեստի ցուցա­դրություն-տոնավա­ճառը՝ «Հին Գորիս» ալբոմի շնորհանդեսով և հաճելի անակնկալներով
Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ
«
Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է` նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:   
«
ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանո­նա­կարգի համաձայն, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով

Հայաստանի Հանրապետությունը դեռ 2016 թվականի դեկ­տեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]