Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարն ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Սփյուռքի նախարարն ընդունել է Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը արդեն հանդես է եկել  ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթությունները և  խիստ կարևորել է հայ-իրանական հարաբերությունները: «Մենք առավել քան վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական համագործակցության առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Այս իմաստով շատ կարևոր է հայկական համայնքի հարյուրամյակների գոյությունը իրանական հողում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է», - հավելեց Մխիթար Հայրապետյանը՝ կարևորելով երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:

Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ողջունեց թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում և նշեց. «Որախ եմ հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկություն ունի աշխատել ի բարօրություն իր ժողովրդի ու հայրենիքի»: Դեսպան Սաջադին ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի իր տեսլականը և առաջարկությունները և վստահություն հայտնեց, որ համագործակցության շրջանակները նոր Հայաստանում ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]