1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 1‑ին կիսամյակի գործունեության արդյունքները

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 1‑ին կիսամյակի գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարկադիր կատարման ծառայությունում հուլիսի 4-ին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Հրավիրված կիսամյակային աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:

2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 10 943 420 726 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 643 998 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 596 903: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 47 095:

Նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 601 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են 36 110 քաղաքացիներ:

Ծառայության տարբեր բաժինների պետերը ներկայացրել են իրենց բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:

Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է նաև Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ, աշխատել սրտացավությամբ, նվիրվածությամբ և կատարողական վարույթի կողմերի հետ աշխատելիս ցուցաբերել նրբանկատություն, զսպվածություն:

Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունը շարունակելու է բաց և հասանելի գործելաոճը՝ մատչելի դարձնելով քաղաքացիների համար իր բոլոր գործառույթները, հնարավորինս պարզեցնելով վճարման պայմանները, տեղեկատվության հասանելիությունը և այլն:

Անցնելով այլ օրակարգային հարցերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խոսել է նաև Ծառայության տարբեր բաժիններում անցկացված տեսչական ստուգումների ու նշանակված ծառայողական քննությունների արդյունքների մասին՝ Տեսչական և վերլուծական բաժնի պետին տալով մի շարք հանձնարարականներ:

Հակոբ Հակոբյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխություններին՝ նշելով, որ դրանք նպատակաուղղված են լիենլու հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Կառույցի ղեկավարը նաև նշել է, որ Ծառայությունը շարունակելու է հետամուտ լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդների ընթացակարգն էլ ավելի դյուրինացնելու և համակարգի թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու գործընթացում:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես նշել է. «Հարկադիր կատարման ծառայությունն աշխատում է թափանցիկության շարունակական բարձրացման ուղղությամբ: Մենք առավել ակտիվ ենք լուսաբանելու Ծառայության գործառույթներն ու տարբեր ձևաչափերով ենք անդրադառնալու այն բոլոր հարցերին, որոնք հուզում են քաղաքացիներին: Մեր՝ հարկադիր կատարողներիս, և մեր ծառայության գործունեությունը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետությունում կատարված փոփոխություններին և ժամանակի հրամայականին: Ավելի ենք ամրապնդելու Ծառայության հանդեպ ձևավորված վստահությունը մեր ամենօրյա ու ամենժամյա պատասխանատու աշխատանքի արդյունքում: Մեր աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի համակարգ, որում պետական ծառայողը՝ հարկադիր կատարողը, կլինի պաշտպանված, հարգված և ընդունելի հասարակության կողմից: Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք անպայման արձանագրելու ենք շատ հաջողություններ: Մաղթում եմ բոլորիս բարի ծառայություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]