Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմով «Ոսկե ծիրան»-ին կմեկնարկի «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  17-րդ  գագաթնաժողովին ընդառաջ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 10-ին կմեկնարկի «Ֆրանկոֆոն երկրների կինոն» ծրագիրը:  Դրա ընթացքում կցուցադրվի 15 կինոնկար:

Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ոսկե ծիրան»-ը և Ֆրանսիայի դեսպանությունը համագործակցում են փառատոնի ստեղծման պահից: Այս կինոփառատոնը մեծ հեղինակություն վայելող ֆիլմերի ցուցադրման կարևորագույն վեկտորներից է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: Հաճելի է այն փաստը, որ կինոփառատոնը կբացվի ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատունը» ֆիլմով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Լաքոտը:

Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ այս տարին ֆրանսիական կինոյի համար  բացառիկ էր: Ամբողջ աշխարհով ցուցադրված ֆրանսիական ժապավեններն ապահովել են ավելի քան ութսուն միլիոն հանդիսատես: Նախորդ տարվա համեմատ, դա զգալի աճ  է:

Դեսպանը հավելեց, որ կինոփառատոնին ներկա կլինեն Վալերի Մասադյանը, ինչպես նաև ֆրանսիական կինոյի արհեստավարժ  ներկայացուցիչներ:

Լաքոտի խոսքով` այս տարվա փառատոնն առանձնահատուկ հնչեղություն ունի, քանի որ զուգորդվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմամբ: «Ոսկե ծիրան»-ը ևս մեկ անգամ ընդգծում է այն կարևոր ուղերձը, որ Հայաստանը ցանկություն հայտնեց անդամակցել Ֆրանկոֆոնիայի բազմանդամ  ընտանիքին` որդեգրելով  դրա մշակութային արժեհամակարգը»,-եզրափակեց նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]