Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Իրաքը հյուսիսային նահանգներն ԻՊ-ից մաքրելու՝ ընդգրկուն գործողություն Է սկսել


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերը հուլիսի 4-ին սկսել են երկրի հյուսիսային նահանգներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու ընդգրկուն գործողությունը: Այս մասին, ինչպես հաղորդել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հայտարարել Է Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Ռասուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ռազմարշավում, որը կենտրոնացած Է Քիրքուկի, Դիյալայի եւ Սալահ Էդ Դինի նահանգներում, գործի են դրված բանակը, ֆեդերալ ոստիկանությունը, շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը: Հրամանատարությունը համակարգում Է գործողությունը «Փեշմերգա» քրդական ռազմականացված կազմավորումների հետ: Հետեւակին օդից օգնություն են ցույց տալիս Իրաքի եւ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային ուժերը: ԻՊ խմբավորումն Իրաքի տարածքի մի մասն օկուպացրել Էր 2014 թվականի ամռանը: Հունիսին նրանք գրավել Էին երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը (Նայնավայի նահանգի վարչական կենտրոն) եւ այն հռչակել «խալիֆաթի» մայրաքաղաք: 2015 թվականին միջազգային կոալիցիայի օգնությամբ Իրաքի կառավարական ուժերն սկսել են ծայրահեղականների կողմից գրավված շրջանների ազատագրման ընդգրկուն ռազմարշավ: 2017 թվականի դեկտեմբերին վարչապետ ալ Աբադին հայտարարել Էր ԻՊ-ի վերջնական պարտության մասին, սակայն ավելի ուշ բազմիցս կրկնել Է, որ ահաբեկչության սպառնալիքը նախկինի պես պահպանվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ