1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը «Ոսկե ծիրան» կինոփառատոնում կմեկնարկի Ռոմի Շնայդերի մասին պատմող ֆիլմով

«Ստեղծվել է Գերմանիայում» ծրագիրը «Ոսկե ծիրան» կինոփառատոնում կմեկնարկի 
Ռոմի Շնայդերի մասին պատմող ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնում իրականացվող «Ստեղծվել է Գերմանիայում» ծրագրի շրջանակում վեց կինոնկար կցուցադրվի: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Ըստ իս` «Ոսկե ծիրանը» Հայաստանի մշակութային կյանքի կարևոր բարձրակետերից է: Մենք երկար ճանապարհ ենք անցել միասին: Տարիների ընթացքում ավելի քան հարյուր գերմանական կինոնկար է ներկայացվել փառատոնին:

«Արտադրված է Գերմանիայում» ծրագրում վեց ժապավեն է ընդգրկված: Գերմանական կինոնկարների ցուցադրման պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին: Այն կմեկնարկի «Երեք օր Քիբերոնում» ժապավենի ներկայացմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Քիսլերը:

Կինոնկարը հանրաճանաչ դերասանուհի Ռոմի Շնայդերի մասին է: Ռոբերտ Լեբեքի հեղինակած` Ռոմի Շնայդերի լուսանկարները տարածվում են աշխարհով մեկ: Դրանք արտահայտում են դերասանուհու հակասական էությունը, նրա չարաճճիությունն ու մելանխոլիան, նրա ցավը: Լեբեքը լուսանկարներ է անում նաև հարցազրույցի համար, որը, չնայած գերմանական մամուլի հետ ունեցած անհաջող փորձերին, 1981 թվականին Քիբերոնում «Stern» ամսագրի համար տալիս է Ռոմի Շնայդերը:

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն «Բոյս», «Օտար դուստրը», «Երեք օր Քիբերոնում», «Տրանզիտ», «Անցուղիներում», «Հրաբուխ» կինոնկարները: Դեսպանը շեշտեց, որ «Անցուղիներում» ժապավենի ռեժիսոր Թոմաս Շթուբերը կհյուրընկալվի Հայաստանում:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]