Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է էնտերովիրուսներով վարակվելու պատճառ դառնալ

Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է էնտերովիրուսներով վարակվելու 
պատճառ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկորատիվ լողավազաններում լողալը կարող է հղի լինել բազմաթիվ հիվանդությունների առաջացմամբ՝ ընդհուպ աղիքային վարակներ, այդ թվում էնտերովիրուսներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հորդորեց ծնողներին արգելել երեխաներին լողալ ոչ թույլատրելի վայրերում: «Դեկորատիվ ջրավազաններում կարող են լողալ նաև թափառող կենդանիներ, կրծողներ, ինչը մեծ վտանգներ է պարունակում: Մեր բալիկների լողը պետք է կազմակերպել այն վայրերում, որտեղ թույլատրվում է լողալ»,-հավելեց բանախոսը:

 Շոգ եղանակին նմանատիպ լողավազաններում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով՝ ԱՆ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝  որոշակի քայլեր ձեռնարկելու առաջարկով:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ:

Ընկերության կողմից ստեղծվել է նաև շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]