Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բասկետբոլի հավաքականը տապալման եզրին է  

Բասկետբոլի հավաքականը տապալման եզրին է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի, և հավաքականը կարող է տապալվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: «Ֆեդերացիայում խնդիրներն այնքան շատ են, որ չգիտենք ուրախանա՞նք, որ անցել ենք Եվրոպայի նախընտրական հաջորդ փուլ: Մենք հաջողություններ ունենք` հաղթել ենք եվրոպական առաջատար թիմերի: Մեզանից պահանջում են արդյունքներ, բայց վերաբերմունքը դեպի ազգային հավաքականը համարժեք չէ: Պետական մոտեցում չկա, և ֆինանսավորում չունենք: Հավաքականն իր արդյունքներով հասել է իր ներուժի գագաթնակետին և ավելին չի կարող անել: Պետք է պետության մոտեցումը փոխվի: Եթե ազգային թիմի նկատմամբ վերաբերմունքը շարունակելու է այս կերպ մնալ, ավելի լավ է թիմը չխաղա այլևս»,-ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Պողոսյանի խոսքով` ֆեդերացիան նաև ֆինանսական խնդիրներ ունի: Բայց խնդիրն ընդհանուր վերաբերմունքն է: Հավաքականի առաջիկա մասնակցությունը միջազգային մրցաշարերին հարցականի տակ է: «Պետական ֆինանսավորումը, որն ունեինք, արդեն վերջացել է: Առաջիկայում Եվրոպայի առաջնություններին մասնակցել պատրաստվող երկու հավաքականների ծախսերը կրճատելու համար մենք հրաժարվում ենք օվկիանոսից այն կողմ ապրող մեր խաղացողներից»,-ասաց նա:

Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի կարծիքով ազգային ընտրանին այժմ նշաձողը հասցրել է մի բարձր մակարդակի, որին մեր երկիրը պատրաստ չէ: «Ազգային թիմը ոչ մի արտոնությունից չի օգտվում, ոչ մի հնարավորություն չունի: Ազգային թիմը գործում է այնպես, ինչպես մի ակումբ: Միակ բանը, որ թիմը ստանում է անվճար, համազգեստն է»,-շեշտեց նա:

Լրագրողների այն հարցին, թե «Օլիմպավանում» մարզվելու համար հավաքականն արդյոք, գումար վճարո՞ւմ է, Նազարյանը պատասխանեց. «Վճարում ենք ու մարզվում: Անձի կեցության համար վճարում ենք 9800 դրամ»:

Գլխավոր քարտուղարի խոսքով` Հայաստանն արդեն սկսնակ երկիր չէ բասկետբոլի աշխարհում, և մենք խաղում ենք եվրոպական ուժեղ հավաքականների հետ որպես հավասարը հավասարի: Ազգային թիմը չպետք է կախված լինի որևէ անհատից կամ կազմակերպությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]