Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանում հոսանքազրկումից հետո չեն կարողանում կարգավորել Բաքվի ամբողջական ջրամատակարարումը  

Ադրբեջանում հոսանքազրկումից հետո չեն կարողանում կարգավորել Բաքվի 
ամբողջական ջրամատակարարումը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հուլիսի 3-ին գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով խաթարվել է նաև Բաքվի ջրամատակարարումը, ինչը չի հաջողվում վերականգնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական «Ազերսու» ընկերությանը դեռևս չի հաջողվել վերականգնել մայրաքաղաք Բաքվի ամբողջական ջրամատակարարումը, ընկերությունը հույս է հայտնել, որ հուլիսի 5-ին ջրամատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի:

«Ազերսու» ընկերության պարզաբանմամբ՝ ջրամատակարարումը դադարեցվել է, քանի որ Կուր գետի ջրի մաքրման կայանները հոսանքազրկման պատճառով չեն կարողացել գործել:

Այն վայրերում, որտեղ ջուրը պոմպերի միջոցով ենթաարտեզյան հորերից է քաշվում, նույնպես ջրամատակարարում չկա: 

Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:

Հոսանքազրկման արդյունքում պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է 30 տարվա հնության մի տրանսֆորմատորից, որը գտնվում է Մինգեչաուրում:

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման պատճառով տրանսֆորմատորի խափանումը ցույց տվեց, որ նման արտակարգ իրավիճակի դեպքում Ադրբեջանը չունի էներգիայի մատակարարման այլընտրանքային համակարգ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]