Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, աղիքային վարակներով պայմանավորված, հիվանդների քանակը 25 տոկոսով ավելացել է

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, աղիքային վարակներով 
պայմանավորված, հիվանդների քանակը 25 տոկոսով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, աղիքային վարակներով պայմանավորված, հիվանդների քանակը 25 տոկոսով ավելացել է: Հոսպիտալացվածների  80 տոկոսը հիմնականում երեխաներ են, ովքեր բուժհաստատություն են դիմում տենդ և փորլուծություն ախտանիշներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 1-ին բաժանմունքի վարիչ, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանն ասաց, որ հոսպիտալացված երեխաների վիճակն ընդունման պահին միջին ծանրության կամ ծանր է գնահատվում, և սովորաբար 2-3 օրվա ընթացքում դուրս գալով ծանր վիճակից՝ նրանց մեծամասնությունը շարունակում է  բուժում ընդունել ցերեկային ստացիոնար պայմաններում: «Երեխան շարունակում է գտնվել բժշկի հսկողության տակ, սակայն վիճակը թույլ է տալիս, որ բուժումը շարունակի տանը: Աղիքային վարակի գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 7 օր»,-ասաց Ապրեսյանը՝ ծնողներին հորդորելով դիմել մանկաբույժի, եթե երեխայի մոտ  նկատում ենք փսխումներ, փորլուծություն  և ջերմության բարձրացում: «Առաջինը պետք է իրազեկել երեխայի մանկաբույժին: Մինչ մանկաբույժի զննելը անհրաժեշտ է մեծացնել երեխային տրվող հեղուկների ծավալը: Պետք է հեղուկները խմել շատ, բայց փոքր չափաբաժնով և հաճախակի»,-ասաց մասնագետը:

Նա նշեց, որ ջերմությունը ևս դժվար է կառավարել շոգ եղանակին, և եթե երեխայի մոտ 38.5 աստիճան է, պետք է իջեցնել ջերմությունը: «Եթե երեխան հաճախակի է ունենում արտաթորանքներ, դա կարող է բերել արագ ջրազրկման, և եթե երեխան  չի ընդունում այնքան հեղուկ, որքան օրգանիզմից հեռանում է, սա հոսպիտալիզացման ցուցում է: Ուշադրություն պետք է դարձնել նաև կղանքում արյան առկայությանը, որը կարող է լինել դիզենտերիայի  ցուցիչ»,-նշեց Ապրեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]