Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թալիբանի» առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի արեւելքում

«Թալիբանի» առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել հուլիսի 4-ին Աֆղանստանի արեւելքի Գազնիի նահանգում երկրի անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Xinhuanet գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ գործողությունն իրականացնելիս ուժային գերատեսչությունների 10 աշխատակիցներ են զոհվել եւ վրավորվել:

Հունիսի 7-ին Աֆղանստանի նախագահը հայտարարել Է «Թալիբան» շարժման հետ միակողմանի զինադադար սահմանելու մասին: Ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, ի պատասխան թալիբները հայտարարել են եռօրյա զինադադարի մասին, որն սկսվել Է հունիսի 15-ին: Երկու օր ուշ Աֆղանստանի կառավարությունը երկարացրել Է հրադադարի ռեժիմը: Սակայն թալիբները հայտարարել են, որ այլեւս մտադիր չեն հետամուտ լինել դրան եւ հունիսի 17-ից վերսկսում են մարտական գործողությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]