Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաքվի հայտնի շենքերից մեկը Կոլումբիայի փոխարեն լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Բաքվի հայտնի շենքերից մեկը Կոլումբիայի փոխարեն լուսավորվել է Հայաստանի 
դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի ամենահայտնի շինություններից համարվող Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ եռագույնով ներկված շենքի լուսանկարն ակտիվորեն տարածվում է համացանցում՝ դառնալով ադրբեջանցիների անտեղյակությունը ծաղրելու պատճառ:

Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները շփոթելն Ադրբեջանում նոր երևույթ չէ: Պատճառը Կոլումբիայի պետական դրոշի գույների նմանությունն է հայկականին. այն է՝ դեղին, կապույտ և կարմիր:

Բաքվի Flame Towers աշտարակները համարվում են երկրի ամենաբարձր երկնաքերերը: Դրանց շինարարությունն ավարտվել է 2012 թվականին: Շենքերն ամբողջությամբ պատված էն LED էկրաններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am