Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ ք.Երևան) հուլիսի 2-ին իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի առանձնազրույցը Իսրայելի նախագահի հետ: Շնորհավորելով դեսպան Սմբատյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: 

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի՝ իր նպաստը բերելու հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանը: 

Կողմերն ընդգծեցին փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը՝ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության զարգացումը: 

Զրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը նախագահ Ռիվլինին ներկայացրեց  ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Իսրայելում հայ համայնքին, տարածաշրջանային գործընթացներում երկկողմ տնտեսական և ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]