Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքուն Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է մտացածին բարձր պաշտոններ

Բաքուն Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է 
մտացածին բարձր պաշտոններ

ԵՐԵՎԱՆ 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է»  թեմայով Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին ադրբեջանցիները փորձել են ծանր կշիռ տալ՝ նրանց վերագրելով մտացածին և բարձր պաշտոններ: «Արմենպրես»-ի հաղորմամբ,  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան: 

«Խորհրդաժողովին հավաքվել են մի խումբ մարգինիալ փորձագետներ, որոնց Բաքուն փորձել է մաքսիմալ ներկայացնել որպես «Կրեմլի ձայն»: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Փորձ  են արել նաև այդ մարդկանց կշիռն ավելացնել: Պետդումայում կոմիտեներից մեկի փոխնախագահին ներկայացրել են որպես Պետդումայի փոխնախագահ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին էլ՝ որպես Պետդումայի նախագահ»,-ասաց Էլիբեգովան ու հավելեց, որ ռուսական արտաքին քաղաքականության մեջ որևէ բան չորոշող մարդկանց փորձել են ներկայացնել որպես ծանրակշիռ դեր ունեցողների:

Անդրադառնալով խորհրդաժողովի անցկացման վայրին՝ փորձագետը նշեց, որ դա նույնպես հատուկ է ընտրվել: Խորհրդաժողովն անցկացվել է ադրբեջանական փոքր գյուղերից մեկում՝ Չոջուխ Մարջանլիում, որն ապրիլյան պատերազմից հետո է կառուցապատվել: Ալիևն այդ փոքր գյուղի համար ծախսել է միլիոնավոր դոլարներ՝ որպես մեծ ռեյտինգային ձեռքբերում ընտրություններից առաջ: Հայկական դիրքերի նշանառության տակ գտնվող այդ գյուղում գրեթե բնակիչ չկա: Սակայն սակավաթիվ մարդկանցով բնակեցված այդ գյուղի համար ծախսվել է մեծ գումար, կառուցապտում է իրաիկանացվել: Ցանկացած մանր գործի, օրինակ,  փոստի շենքի բացմանը մեծ հնչեղություն են տվել: Անցկացման վայրը ընտրել էին  այդ թեման ևս մեկ անգամ շահարկելու համար:

Խորհրդաժողովի ընթացքում փորձել են առաջ մղել Ադրբեջանի համար շատ ցանկալի, սակայն հնարած տեսակետներ, թե Հայաստանը պետք է զիջի 5 շրջանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]