Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրանի» շրջանակում Գյումրիում կցուցադրվեն ԱՊՀ երկրների ֆիլմերը

«Ոսկե ծիրանի» շրջանակում Գյումրիում կցուցադրվեն ԱՊՀ երկրների ֆիլմերը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն 4-րդ անգամ է, որ իրականացվում է ԱՊՀ երկրների կինոծրագիրը՝ «ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» աջակցությամբ։

Ծրագիրը կներկայացնի ԱՊՀ երկրներում վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը։ Այս անգամ ծրագիրը կիրագործվի ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գյումրիում։ Ցուցադրությունների ցանկում ընդգրկված է 20 ֆիլմ, որից 12-ը՝ խաղարկային, 6-ը՝ վավերագրական, 2-ը՝ կարճամետրաժ։

Այս մասին հուլիսի 2-ին Գյումրու քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ նշեցին փառատոնի կազմակերպիչներից Անահիտ Ղազարյանն ու Մայա Եղիազարյանը: Ծրագիրը Երեւանում կմեկնարկի հուլիսի 9-ին՝ մայրաքաղաքի հանդիսատեսին կներկայացվի 9 ֆիլմ՝ «Մոսկվա» կինոթատրոնում, առաջինը ցուցադրվելու է ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը։ Մյուս օրերին մայրաքաղաքում կցուցադրվեն «Աննայի պատերազմը», «Տունդրայի գիրքը», «Որդին», «Գոգ եւ Մագոգ», «Ներդաշնակություն», «Ես Այվազովսկին եմ՝ ծնունդով Ղրիմից», «Դեպք ճանապարհի վրա», «Լորիկ» ժապավենները։

Գյումրիում այս ծրագրի շրջանակում ցուցադրվելու են Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի 11 ֆիլմ՝ «Ավերակը, «Աշխարհի սիրալիր անտարբերությունը», «Զանգ հորը», «Վաղը», «Իրական Կուբան», «Կենտավրոս», «Տոկունություն», «Սալյուտ», «Թուրքական թամբ», «Մայիսի վերջին օրը», «Հայաստանի հնագույն տաճարները»։ Առաջին ֆիլմի ցուցադրութունը նախատեսվել է հուլիսի 10-ին՝ ժամը 16-ին, իսկ նույն օրը՝ ժամը 18։00-ին կինոծրագրի կազմակերպիչներն ու Գյումրու քաղաքապետարանը հանդիսավոր բացում կկազմակերպեն՝ կարմիր գորգով։

Բացումից անմիջապես հետո Գյումրու հանդիսատեսի դատին կհանձնվեն ռուս ռեժիսոր Ստաս Նամինի երկու ֆիլմերը՝ «Իրական Կուբան» եւ «Հայաստանի հնագույն տաճարները»։ Ծրագրի շրջանակում Գյումրի են ժամանելու ճանաչված կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, կինոգետներ եւ ֆիլմի նկարահանման գործում ներդրում ունեցած անձինք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]