Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նյու Յորքի Metropolitan թանգարանում կբացվի Հայաստանին նվիրված բացառիկ ցուցադրություն

Նյու Յորքի Metropolitan թանգարանում կբացվի Հայաստանին նվիրված բացառիկ 
ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Յորք քաղաքի հայտնի Metropolitan թանգարանում սեպտեմբերից կբացվի «Հայաստան» խորագիրը կրող ցուցադրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BlouinArtInfo.com-ը,  ցուցադրությունը ներկայացնելու է հայկական ազգային ինքնության ձևավորման պատմությունը՝ սկսած 4-րդ դարասկզբին քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց մինչև Հայաստանի պատմական դերակատարությունը 17-րդ դարի միջազգային առևտրային գործընթացներում:

Ցուցադրությունը պատմելու է նաև այն մասին, թե ինչպես են հայերը պահպանել ու վերափոխել իրենց ավանդույթները՝ ճանապարհորդելով աշխարհի տարբեր անկյուններ:

Նյույորքյան հայտնի թանգարանում ցուցադրվելու են ավելի քան 140 ոսկեզօծ մասունքներ, նկարազարդված ձեռագրեր, խաչքարեր, եկեղեցու մանրակերտեր, տպագիր գրքեր և հազվագյուտ այլ ցուցանմուշներ:

«Հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի հայտնի արտիստների աշխատանքներին, ինչպիսիք են Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Թորոս Տարոնացին, Հակոբ Ջուղայեցին, ովքեր աշխատել են ինչպես մայր Հայաստանում, այնպես էլ Կիլիկիայի Թագավորությունում և Նոր Ջուղայում»,- ասվում է Metropolitan թանգարանի հայտարարության մեջ:

Ցուցանմուշների զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվելու Միացյալ Նահանգներում: Դրանք մեծամասամբ տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ որոշ ցուցանմուշներ վերցվել են Metropolitan-ի ու ամերիկյան և եվրոպական ինստիտուտներից:

Սեպտեմբերի 22-ից բացվող «Հայաստան» ցուցադրությունը Նյու Յորքի թանգարանում կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]