Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Արցախի հետ կապված Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են ու չեն համապատասխանում ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը. Զատուլին

Արցախի հետ կապված Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են ու չեն համապատասխանում ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հետ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Դմիտրի Սավելևի հայտարարությունը:

«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բավական չափահաս ու ինքնուրույն մարդիկ են և պետք է պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար: Ակնհայտ է, որ ֆորմալ առումով ոչ ոք լիազորություն չի տվել պարոն Սավելևին նման հայտարարություններ անելու: Ռուսաստանի պաշտոնական դեմքերի կողմից «Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները առանց նախապայմանների տալու» մասին որևէ այդպիսի բան երբևէ չեմ լսել: Պարոն Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, սակայն այսօր ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը մի քանի կարգով ավելի բարձր է, քան Ադրբեջանի հետ. ՌԴ-ն և Հայաստանը ԵԱՏՄ կառույցում ենք, միասին են ՀԱՊԿ-ի շրջանակում:

«Ես մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությանը: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի նկատմամբ մեր դաշնակցային պարտավորություններին դեմ:  Ռուսաստանն այսօր հստակ դիրքորոշում ունի այն մասին, որ բանակցությունները շարունակվեն և ոչ մի դեպքում ռազմական գործողությունները չվերսկսվեն: Հրադադարի ռեժիմը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռքբերվել»,-հավելեց Կոնստանտին Զատուլինը:

ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե իբր «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջաններ տա Ադրբեջանին»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]