Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բուլղարիայում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել

Բուլղարիայում հայկական տարազների ցուցադրություն է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Ազգագրության թանգարանի ցուցասրահում հունիսի 28-ին բացվեց «Հիշողություններ Աղթամարից» խորագիրը կրող հայկական տարազների լուսանկարների ցուցադրությունը: Միջոցառման կազմակերպիչներն են Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Ազգագրական հետազոտություների ինստիտուտը և Հայ բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Թուրքահայ Ջուլիա Մուտլուի հեղինակած հայկական տարազների հավաքածուն ներկայացված է Վանի տարածաշրջանի հայկական եկեղեցիների, հուշարձանների և մի շարք բնապատկերների ներքո: Լուսանկարների հեղինակն է ազգությամբ քուրդ Այթաչ Արազ Սելջուկը: Հայկական ավանդական հագուստները ցուցադրում են տարբեր տարիքի թուրքեր:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ:

Սոֆիայում երկօրյա ցուցադրությունից հետո լուսանկարները ներկայացվել են նաև Բուլղարիայի հայաշատ Պլովդիվ քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]