Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Սիրիայի օդուժը Դերաայի նահանգում հարվածներ Է հասցրել ահաբեկիչների դիրքերին. Al Mayadeen


ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերաայի նահանգի (Դամասկոսից 110 կիլոմետր) հարավ - արեւմուտքում հուլիսի 2-ին «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների դիրքերը ենթարկվել են Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների: Ինչպես հաղորդել Է Al Mayadeen հեռուստաալիքը, ահաբեկիչների առաջադիրքերին ավիահարվածներ են հասցվել Թոֆասում եւ Մզեյրիբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ջեբհաթ ան Նուսրայի» հրոսակախմբերը փորձել են գրոհել սիրիկան բանակի առաջավոր բնագծերը Թել Էլ Աշավարիի բլուրների մոտ, բայց հակահարված են ստացել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ հարձակման ընթացքում զոհվել են մի քանի զինծառայողներ, այդ թվում երկու սպա, սիրիացի գեներալ վերքեր Է ստացել: «Ջեբհաթ ան Նուսրան» իր ձեռքին Է պահում Ջումրուք Էլ Քադիմայի եւ Էն Նուեյմայի շրջանները, որտեղից զինյալները գնդակոծում են Դերաա վարչական կենտրոնի բնակելի թաղամասերը, որը գտնվում Է սիրիական բանակի պաշտպանության ներքո: Դա հանգեցնում Է զոհերի եւ տուժածների թվի աճի խաղաղ բնակիչների, այդ թվում կանանց եւ երեխաների շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ