1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետք է հասնենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը մինչև 2019-ի մայիս. Աշոտյան  

Պետք է հասնենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը մինչև 2019-ի մայիս. 
Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթում հունիսի 25-29-ը  տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։ Հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ պատվիրակության առջև դրված որևէ նպատակ անկատար չի մնացել:

«Ըստ Եվրանեսթի կանոնակարգի՝ ամեն լիագումար նիստում կարելի է ընդունել առավելագույնը 3 բանաձև։ Այս անգամ 6 փաստաթուղթ կար նիստի օրակարգում, որոնցից 2-ը առաջարկվել էին հայկական պատվիրակության կողմից, և մեզ հաջողվեց դրանցից մեկն ընդունել։ Այսպիսի միջազգային հարթակում սա շատ լուրջ հաջողություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության կողմից առաջարկված բանաձևը վերաբերել է ՀՀ և ԵՄ համաձայնագրի վավերացմանը։

«Քանի որ մինչև Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրություններ` 2019-ի մայիսը քիչ ժամանակ է մնացել, առաջարկեցինք արագացնել վավերացման գործընթացը՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավմամբ»,- նշեց Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանը:

Լիագումար նիստի ընթացքում խոսվել է նաև քաղաքական կոռուպցիայի ու փողերի լվացման մասին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնագետների կողմից թեմային առնչվող զեկուցումներից հետո Ադրբեջանի հետ առնչվող կոռուպցիոն սկանդալների մասին խոսել են նաև հայկական պատվիրակության անդամները:

«Քաղաքական կոռուպցիան միջազգային ինստիտուտներում վնասում է ժողովրդավարությանը: Անդրադառնալով Ադրբեջանին առնչվող կոռուպցիոն սկանդալին՝ մենք ոչ թե նպատակ ունեինք ևս մեկ անգամ պարզապես փաստն արձանագրել, այլև` հետևողական լինել, որ հետևանքները վերացվեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հայկական պատվիրակության անդամները 5 օրում հանդիպումներ են ունեցել նաև տարբեր պատվիրակությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել` ներքաղաքական ստեղծված իրավիճակում աջակցել Հայաստանում ժողովրդավարության խթանման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]