Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը Լոպես Օբրադորին շնորհավորել Է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Թրամփը Լոպես Օբրադորին շնորհավորել Է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին շնորհավորել Է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղանակ տանելու առթիվ եւ հայտարառրել Է նրա հետ աշխատելու պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 1-ին գրել Է Twittert-ի իր Էջում:

«Շնորհավորում եմ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին այն առթիվ, որ նա դարձավ Մեքսիկայի հաջորդ նախագահը: Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը: Օգտակար որքան շատ բան պետք Է արվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես Էլ Մեքսիկայի համար»,- գրել Է նա:

Լոպես Օբրադորը ներկայացնում Է «Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիան: Այն միավորում Է Ազգային վերածննդի շարժումը, Աշխատանքի կուսակցությունը եւ «Հասարակական համաժողով» կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am