Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Դանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Դանիային և դուրս եկավ քառորդ 
եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի  առաջնույան փլեյ-օֆֆում մրցեցին Խորվաթիայի և Դանիայի ընտրանիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիայի հավաքականը խաղի մեկնարկի առաջին իսկ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Յորգենսենը: Եվ ընդամենը 3 րոպե անց՝ խաղի 4-րդ րոպեին, խորվաթները վերկանգնեցին հաշվի հավասարությունը՝ աչքի ընկավ Մանջուկիչը: Առաջին կեսում թիմերը այդպես էլ մի երկրորդ անգամ մրցակցի դարպասը չգրավեցին:

 

Երկրորդ կեսում թիմերը բացահայտ զգույշ էին, և չէին հիացնում իրենց խաղով: Ունենալով մի շարք հնարավորություններ՝ ոչ Դանիան, ոչ Խորվաթիան չգրավեցին միմյանց դարպասը և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 116-րդ րոպեին դանիացիները խախեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարկում, սակայն նշանակված հարվածն չիրացրեց Մոդիչը: Հանդիպման ելքը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարերի միջոցով, որտեղ առավել դիպուկ էին խորվաթները՝  1:1 (3:2):

 

Քառորդ եզրափակչում Խորվաթիան կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ: Այդ խաղը կկայանա հունիսի 7-ին:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]