Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները. վարչապետը՝ զինհաշմանդամներին

Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները. 
վարչապետը՝ զինհաշմանդամներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: 
Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը զրուցել է կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զինհաշմանդամներին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և հորդորել նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում, կենտրոնի մասնագիտական թիմի հետ ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար՝ իրենց առջև դնելով հեռահար նպատակներ: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքներին, որ պատվով են տանում այս իրավիճակը: Նաև ներողություն եմ խնդրում ձեզնից, որ հայրենիքն ի վիճակի չի եղել, պատշաճ ձևով չի ապահովել այն ամենն, ինչ պետք է ապահովեր: Համագործակցված պետք է բոլոր խնդիրները քարտեզագրենք, որոշենք առաջնահերթությունները և միմյանց հետ փորձենք այդ խնդիրները լուծել, հաշվի առնելով հետևյալ բանաձևը՝ հայրենիքը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ՝ հայրենիքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անելու է զինհաշմանդամներին ըստ արժանվույն գնահատելու համար: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կենտրոնը և զինհաշմանդամները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում ու հավելել, որ համագործակցությամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ հասնել բոլոր խնդիրների լուծմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Զինված ուժերում առկա խնդիրների լուծումը և զինհաշմանդամներին հորդորել Պաշտպանության նախարարության հետ կիսվել ունեցած տեղեկատվությամբ ու փորձով: 
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, այն հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն հնարավորություններից է: 
Ներկայումս կենտրոնում բուժում են ստանում տարբեր տարիներին, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]