1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, նշեց. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»:

Նրա խոսքով՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժետություն ունի:

«Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձերնարկել գործուն քայլեր»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու:

ՀՀ գլխավոր դատախազը շատ ոգևորված է Հայաստանի հասարակության խիստ պատրաստակամության և աջակցության համար: «Դա շատ կարևոր է: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային  աջակցությունից»,- ընդգծեց Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]