Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան քառորդ եզրափակչում է, Արգենտինան գնում է տուն. Մունդիալ-2018

Ֆրանսիան քառորդ եզրափակչում է, Արգենտինան գնում է տուն. Մունդիալ-2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Արգենտինայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը կառուցողական խաղ էին ցուցադրում, սակայն Ֆրանսիայի հակագրոհներից մեկի ժամանակ Մարկոս Ռոխոն խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված: Այն անվրեպ իրացրեց և «կապույտներին» առաջ մղեց՝ Անտուան Գրիզմանը՝ 1:0:

Ֆրանսիայի ազգային թիմի կազմում առանձնանում էր երիտասարդ հարձակվող Մբապեն, ով կարողանում էր շուտ ազատվել արգենտինացիների պաշտպաններից: Վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում,  ավելի ճիշտ փոխանցումներ կատարում էր Արգենտինան, սակայն հաշվի հավասարությունը վերականգնել այդպես էլ չէր հաջողվում: Բայց «ալբիսելեստեն» հասավ նրան,  որ թիմերը հանգստի գնացին հավասար՝ 1:1 հաշվով: Հեռահար, դիպուկ, հուժկու հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Անխել դի Մարիան:

 

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Արգենտինայի հերթական գրոհի ժամանակ Մեսսի հարթածից հետո գնդակի ընթացքը շրջեց և այն դարպասն ուղարկեց Մերկադոն: Բայց Ֆրանսիայից շատ երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հրաշալի գոլով աչքի ընկավ Պավարը՝ 2:2:

 

Ֆրանսիան կառուցողական խաղի շնորհիվ 64-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն՝3:2: Վերջինս ընդամենը 4 րոպե անց նորից օգտվեց Արգենտինայի պաշտպանության խոցելի օղակից և խփեց Ֆրանսիայի 4-րդ, իսկ իր երկրորդ գոլն այս խաղում:  Հանդիպման լրացուցիչ ժամանակում Ագուերոն խփեց Արգենտինայի 3-րդ գոլը: Ի վերջո Ֆրանսիա 4:3 հաշվով հաղթեց Արգենտինային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ֆրանսիան կխաղա Ուրուգվայ-Պորոտւգալիա զույգի հաղթողի հետ: Այդ հանիպումը կկայանա հուլիսի 6-ին:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am