Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից

 Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 
տասնյակից
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը կրկին դուրս է մնացել լավագույն տասնյակից: Նա 12-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակի առաջատար աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (69-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]