Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանությունը անհանգստություն է հայտնել Իսպանիայի ՆԳՆ կողմից «հայկական մաֆիա» ձևակերպման առնչությամբ

ՀՀ դեսպանությունը անհանգստություն է հայտնել Իսպանիայի ՆԳՆ կողմից «հայկական 
մաֆիա» ձևակերպման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել  անցնող շաբաթվա ընթացքում երկրում իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում ավելի քան հարյուր անձանց, այդ թվում և հայերի ձերբակալման առնչությամբ: Դեսպանությունը մտահոգություն է Իսպանիայի ՆԳՆ կողմից տարածված և իսպանական ԶԼՄ-ներում տեղ գտած «հայկական մաֆիա» ձևակերպման առնչությամբ՝ նշելով, որ դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին  առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաև ծագումով հայեր և ՀՀ քաղաքացիներ:

Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձևակերպումն, ինչը նաև տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում: 

Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձևակերպումների և շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ և օրինակելի հայերի համբավին: 

Դեսպանությունը կարևոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից և տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձևակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենևին բոլորը չեն, որ հայեր են, դեռևս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը և նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:  

Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ, միևնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձևավորման և հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է և հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]