Արմեն Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել
11:21, 30 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում