Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ առկա է երկուստեք պատրաստակամություն

Հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ առկա է երկուստեք 
պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասը քննարկել են երկկողմ բարձրաստիճան պաշտոնյաների այս տարի նախատեսված փոխայցելությունների ժամանակացույցը: Այդ մասին Մաասի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

«Մենք շատ ընդարձակ քննարկեցինք հայ-գերմանական երկխոսությունը, արձանագրեցինք, որ վերջին տարիներին երկկողմ կապերը դինամիկ կերպով զարգանում են: Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների զարգացման ուղղությամբ առկա է երկուստեք հետաքրքրություն և պատրաստակամություն: Այս համատեքստում քննարկեցինք այս տարի նախատեսված բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցը: Մեր ուշադրության կենտրոնում են քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունները, փոխգործակցությանն առնչվող հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ այս բնագավառում Գերմանիան Հայաստանի խոշորագույն գործընկերներից է և ակտիվորեն ներկայացված է մեր երկրի տնտեսության մեջ: «Արժանահիշատակ է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսության իրական հատվածում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին: Մեր երկկողմ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական համագործակցությունը, մենք արժևորում ենք GIZ-ի և KFW-ի գործունեությունը մեր երկրում: Երախտապարտ ենք Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը: Ըստ նրա, 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Գերմանիայից Հայաստան այցելությունների քանակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 տոկոսով: «Իսկ այս տարվա հունիսի 17-ից մենք  գործարկել ենք Բեռլին-Երևան ուղիղ չվերթը, ինչն անկասկած կնպաստի զբոսաշրջության աճին»,- նկատեց ՀՀ ԱԳ նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]